An American Prayer, ամերիկյան The Doors ռոք-խմբի իններորդ և վերջին ստուդիական ալբոմն է, որը դեւրս է եկել 1978 թվականին։ Ալբոմի հասցեին տարբեր և բազմապիսի կարծիքներ են հնչել, այնուամենայնիվ ալբոմը Ամերիկայում արժանացել է պլատինե սկավառակի վաճառվելով 1 միլիոն օրինակով։ Երբ ալբոմը թողարկվեց, խմբի նախկին պրոդյուսեր Փոլ Ռոթշիլդը անվանեց այն «Մորիսոնի բռնաբարությունը»[1]։ Նա նաև նշել է որ լսել է Մորիսոնի բոլոր ձայնագրած բանաստեղծությունները և կարծում է որ խմբի անդամների արածը՝ այն է արտասանված խոսքերին տալ երաժշտական ֆոն, պարզապես ձախողում է։ Ինքը Մորիսոնը մինչև Փարիզ մեկնելը անձամբ դիմել է երգահան Լալո Շիֆրինին որպեսզի նա երաժշտություն գրի իր բանաստեղծությունների համար, սակայն խմբի անդամները չպետք է մասնակցեին այս գործընթացին։ Չնայած սրան Մորիսոնը 1971 թվականի հունվարին որոշ գաղափարներ է ունեցել ապագա ալբոմի շապիկի վերաբերյալ։
Պոեմների, բանաստեղծությնունների և պատմվածքնորի ժողովածու է, որը կատարում է խմբի առաջնորդը՝ Ջիմ Մորիսոնը, որի հիման վրա էլ դրված է ռիթմը։ Սկավառակը թողարկվել է Մորիսոնի մահից տասը և խմբի բաժանումից հինգ տարի հետո։